Կիեւի դատարանը հեռուստահաղորդավար Սավիկ Շուստերի տանն ու ստուդիայում խուզարկություն կատարելու թույլտվություն է տվել: Այս մասին Facebook-ում գրել է 3S.tv-ի գլխավոր տնօրեն Պավել Ելիզարովը:

«112 Ուկրաինա»-ի հաղորդմամբ, նոյեմբերի 11-ի երեկոյան Շուստերը 3S.tv-ով հեռարձակվող իր «Շուստեր LIVE» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ կարող են խուզարկություններ կատարվել եւ վերսկսել իր հետապնդումները:

«Գովազդային դադարի ընթացքում ինձ ասացին, որ Պեչորսկի դատարանը որոշել է վերսկսել մեր եւ իմ դեմ հետապնդումները: Հաջորդ շաբաթ մենք այստեղ խուզարկություններ են սպասում: Ահա այսպիսի իրավիճակում ենք ապրում»,- ասել է Շուստերը: