Վիետնամի իշխանությունները 7 մլն դոլար արժողությամբ երկու տոննա փղի կնճիթ եւ ռնգեղջյուրի եղջյուր են ոչնչացրել որսագողերից այս կենդանատեսակների պաշպանության ծրագրի շրջանակում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP գործակալությունը:

Իրավապահները բեռներ էին առգրավել, որոնցում 330 աֆրիկյան փղերի կնճիթ եւ ռնգեղջյուրի 23 եղջյուր է եղել: Հանոյի արվարձանում դրանք այրել են:

Որսագողերն Աֆրիկայում սպանում են փղերին եւ ռնգեղջյուրներին, քանի որ սեւ շուկայում դրանց կնճիթների եւ եղջյուրի մեծ պահանջարկ կա՝ զարդեր պատրաստելու համար: Պատճառը նաեւ այն է, որ շատերը ենթադրում են, որ դրանք կարող են քաղցկեղ բուժել: