Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հրաժարվել է մասնակցել ԵՄ արտգործնախարարների հանդիպումից՝ նվիրված ԱՄՆ նախագահական ընտրություններին, գրում է Evening Standart-ը:

«Մենք լրացուցիչ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ ԱՄՆ-ում ընտրությունները կայացել են: Քանի որ ժողովրդավարության ակտը տեղի է ունեցել, հիմա այնտեղ անցումային փուլ է, եւ մենք կաշխատենք գործող եւ ապագա վարչակազմերի հետ Մեծ Բրիտանիայի համար լավագույն արդյունքն ապահովելու համար»,- նշել են ԱԳՆ-ից:

Նախարարությունից նաեւ  հայտնել են, որ պատրաստ են քննարկել ցանկացած հարց նոյեմբերի 14-ին կանոնավոր ժողովի շրջանակում: