Եվրամիության նորմատիվները խախտել են Սուրբծննդյան տոների շվեդական բազմադարյա ազգային ավանդույթները: Շվեդիայի բնակիչները Սուրբծննդյան եւ ամանորյա տոների ժամանակահատվածում ավանդաբար հարյուրամյակներ շարունակ օգտագործում են գրեգ՝ կարմիր կամ սպիտակ գինու հիմքով պատրաստված ըմպելիք, որին համեմունքներ են ավելացվում՝ դարչին եւ մեխակ:

Բուրավետ ըմպելիքի բաղադրության մեջ է մտնում նաեւ վիսկի եւ ռոմ: Սակայն Եվրամիության նոր նորմատիվներն այսուհետեւ արգելում են ըմպելիքի մեջ վերջին երկու բաղադրատարրերի օգտագործումը. այժմ ըմպելիքը պետք է պատրաստվի բացառապես միայն խաղողի հումքից:

Այսպիսով, ավանդական բաղադրատոմսով՝ վիսկիի եւ ռոմի ավելացմամբ պատրաստված ըմպելիքը այժմ պիտակի վրա չի կարող ունենալ «գրեգ» անվանումը: Kedem-ի փոխանցմամբ՝ այս նորամուծությունը վերաբերում է նաեւ այդ ըմպելիքի գովազդին: