ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տակ աշխատակազմի ղեկավարի ազդեցիկ պաշտոնը վստահել է 44-ամյա փաստաբան Ռայնս Փրիբուսին, որը հանրապետական իսթեբլիշմենթի վստահված անձն է, հայտնում է Reuters–ը։
Նախագահի աշխատակազմի ղեկավարը պատրաստում է աշխատանքային գրաֆիկը եւ աշխատում է նախագահի օրակարգի հետ եւ որպես կանոն առավել կարեւոր անձանցից մեկն է նախագահի աշխատակազմում։
Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Փրիբուսը, որը դաշնակահար եւ գինու սիրահար է, աշխատել է Թրամփի նախընտրական շտաբում եւ սերտ կապեր ունի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հետ։ Նախագահի ընտրությունը վկայում է, որ նա ցանկանում է համագործակցել խոսնակի եւ հանրապետականների հետ, որոնք Կոնգրեսում մեծամասնություն են կազմում։
Թրամփն իր ավագ խորհրդական է նշանակել նախընտրական շտաբի ղեկավար Սթիվեն Բենոնին, որը նախկինում եղել է հանրապետականների վեբ պարբերականի՝ Breitbart News–ի գլխավոր խմբագիրը։
Անշարժ գույքի ոլորտում նյույորքցի մագնատ եւ ռեալիթի շոուի նախկին աստղ Թրամփը Սպիտակ տանը սկսելու է աշխատել հունվարի 20-ից՝ փոխարինելով նախագահ Բարաք Օբամային։




























