Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Եվրամիության պաշտոնյաներին՝ նրանց մեղադրելով Թուրքիայի ներքին գործերին խառնվելու մեջ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե Եվրոպան ու եվրոպացի պաշտնոյաները իրավունք չունեն թելադրեն, թե թուրք ժողովուրդը ոնց պետք է ապրի, մասնավորապես մահապատժի անթույլատրելության խնդրին։ «Եվրոպան ասում է, թե չի կարող մահապատիժ լինել։ Ես էլ այստեղից դիմում եմ Արեւմուտքին՝ Թուրքիայի ճակատագիրը ձեր ձեռքում չէ։  Ո՞վ է Եվրոպայի խորհրդարանի նախագահը, ո՞վ ես դու, երբվանի՞ց ես Թուրքիայի փոխարեն որոշումներ  ընդունում»,–ասել է Էրդողանը։

Նշենք, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքիայում քուրդ պատգամավորների ու ընդդիմադիր լրագրողների ձերբակալությունները եւ խոսել մահապատժի կիրառման անհնարինության մասին։