Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պատրաստ է աջակցել արտգործնախարար, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի թեկնածությունը Գերմանիայի նախագահի պաշտոնին։ Անգելա Մերկելի կուսակցությունը ընդունել է Սոցիալ դեմոկրատների նախագահ Զիգմար Գաբրիելի համապատասխան առաջարկը, գրում է DW–ն։
Ավելի ուշ, այդ նույն օրը Մերկելը հայտնել է, որ հավանություն է տալիս նախագահի պաշտոնին Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի թեկնածությանը։ Նա այդ որոշումը անվանել է «տագնապի ու անկայունության դարաշրջանում կայունության նշան», իսկ Շթայնմայերին՝ «քաղաքական կենտրոնի մարդ, որը հարգված է գործարար շրջանակներում ու հասարակությունում, երկրում ու արտասահմանում»։ «Ես նրան ճանաչում եմ որպես հուսալի քաղաքական գործիչ, որը միշտ ձգտում է հավասարակշռած լուծումներ գտնել», ասել է Մերկելը։ Նրա խոսքով ինքը Շթայնմայերին շատ ավելի լավ է ճանաչել Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի ժամանակ։




























