ԵՄ-ն մտադիր է բոլոր մակարդակների վրա շփումներ պահպանել Թուրքիայի իշխանությունների, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ, ու առաջվա պես մտահոգված է այն իրավիճակով, որը ստեղծվել է երկրում հեղաշրջման փորձից հետո, հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք սկսեցինք Թուրքիային վերաբերող իրավիճակից, պայմանավորվեցինք միասնական վճռական դիրքորոշում զբաղեցնել այն հայտարարության հիման վրա, որը ես արել էի անցած շաբաթ 28 երկրների անունից՝ հայտնելով լուրջ մտահոգություն այնտեղ կատարվող իրադարձությունների կապակցությամբ»,- լրագրողներին ասել է Մոգերինին ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստից հետո։ Նա նշել է, որ ԵՄ-ն մշտապես ստանում է նորություններ, որոնք հաստատում են իր մտահոգությունը։ «Ընդ որում անհրաժեշտ են հաղորդակցության բաց ուղիներ իշխանությունների, նաև ընդդիմության ու քաղհասարակության հետ»,- հայտնել է Մոգերինին։




























