ԵՄ խորհուրդը հաստատել է պաշտպանության ու անվտանգության մասին եվրոպական ծրագիրը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին արտգործնախարարների մակարդակով ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա շեշտել է, որ այս ծրագրի մշակման մասին որոշումը ԵՄ-ն կայացրել էր ուղիղ մեկ տարի առաջ՝ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ «Մենք բոլորս ստանձնել էինք պարտավորություն՝ ուժեղացնել ԵՄ անվտանգությունն ու պաշտպանությունը»,- նշել է նա։

Մոգերինին նաեւ շեշտել է, որ պաշտպանության ու անվտանգության մասին ԵՄ ծրագիրը ուղղված չէ եվրոպական բանակի, եվրոպական շտաբային կառույցների ստեղծմանը կամ ԵՄ տարածքային տարածքային պաշտպանության ապահովմանը։ «Անվտանգության ու պաշտպանության մասին Եվրոպական ծարգիրը ուղղված չէ եվրոպական բանակի ստեղծմանը։ Նույնիսկ ՆԱՏՕ-ն իր սեփական բանակը չունի։ Խոսքը նույնիսկ ՆԱՏՕ-ի SHAPE-ի նմանությամբ եվրոպական շտաբային կառույցների ստեղծման կամ էլ ԵՄ տարածքային պաշտպանության ապահովման մասին չէ»,- ասել է Մոգերինին