Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 16-ին Հայաստան աշխատանքային այց կկատարի Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մոլդովայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահը:

Նույն օրը կկայանան Հայաստանի եւ Մոլդովայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսված է փաստաթղթերի ստորագրում: