ԱՄՆ Պորտլենդ քաղաքում Դոնալդ Թրամփի ընտրվելու դեմ բողոքող հարյուրավոր ուսանողներ մտել են տեղի առեւտրի կենտրոնը, հայտնում է USA Today–ը։
Պարբերականի տվյալներով՝ ակցիան անհարմարավետություն է պատճառել գնորդներին եւ վաճառողներին։ Պորտլենդը միակ ամերիկյան քաղաքն է, որտեղ Թրամփի դեմ բողոքի ակցիաները դեռ չեն մարել։ Մի քանի օրում այնտեղ մոտ 100 մարդ է կալանավորվել։




























