Հռոմի պատմական կենտրոնում անհայտ անձինք վնասել են փղի պատկերով հայտնի քանդակը, որը ստեղծվել էր 17-րդ դարում, հայտնում է The Local–ը։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ի գիշերը։ Պոկվել է քանդակի փղոսկրերից մեկը։ Քանդակը հսկող մշակույթի նախարարության աշխատակիցները պոկված կոտրը գտել էին գետնի վրա։ Ոստիկանությունը հետաքննություն է վարում։ Դեռեւս պարզ չէ, թե քանդակը դիտավորյալ են վնասել, թե ոչ։

Վերոնշյալ քանդակը իտալացի քանդակագործ Ջովանի Լորենցո Բերնինիի ստեղծագործությունն է։ Այն տեղադրվել է Հռոմի Միներվա հրապարակում 1667-ին։ Քանդակը պատկերում է Միներվա աստվածուհու տեսքով փիղ եւ համարվում է քաղաքի գլխավոր խորհրդանիշերից մեկը։