Չեխիայում մի խումբ պատգամավորներ, որոնց թվում՝ իշխանական եւ ընդդիմադիր, հանդես են եկել պետության ղեկավարին վիրավորելու համար քրեական պատիժը վերադարձնելու նախաձեռնությամբ, հայտնում է Չեխական ռադիոն։
«Ով հանրապետության նախագահին հրապարակավ վիրավորում է, խանգարում է նրա լիազորությունների կատարմանը եւ դրանով վնաս է հասցնում նախագահի հեղինակությանը, նա մինչեւ 1 ամիս ազատազրկման կդատապարտվի, կվճարի դրամական տուգանք կամ կենթարկվի գույքի բռնագրավման»,– ասված է պատգամավորների առաջարկած օրենսդրական փոփոխության մեջ։
Պետության ղեկավարին վիրավորելու համար պատիժը Չեխոսլովակիայի օրենսդրությամբ ամրագրված էր դեռ միջպատերազմական ժամանակաշրջանում, ինչպես նաեւ սոցիալիզմի ժամանակ։ 1990-ականների սկզբին այդ կետը հանվեց օրենքից։




























