Գերմանիան մտահոգված է Թուրքիայում զանգվածային ձերբակալություններով եւ խոսքի ազատության սահմանափակումներով։ Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը Թուրքիայ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ավարտին։ Նա Անկարայի իշխանություններին խնդրել է այդ մտահոգությունը չգնահատել որպես ամբարտավանություն ու բարոյախոսություն։ Նախարարը հույս է հայտնել, որ թուրք–գերմանական հարաբերությունները նորից կհասնեն նախկին մակարդակին, փոխանցում է DW–ն։
Միաժամանակ Շթայնմայերը տարակուսանք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարության կապակցությամբ այն մասին, որ Գերմանիան Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների համար ապաստան է դարձել։ Նախարարը նշել է, որ Գերմանիայում այդ կուսակցության գործունեությունն արգելված է։




























