Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա կնոջ՝ Մարիայի մասունքները արտաշիրիմել են Սմոլենսկի ավիավթարի նոր հետաքննության շրջանակներում։ Մասունքները հանվել են Կրակովի Վավելյան ամրոցի դամբարանից, հայտնում է BBC–ն։
Իշխանությունները պլանավորում են արտաշիրիմել ավիավթարի 83 զոհերի մարմինները։ Դատախազները պարզաբանում են, որ արտաշիրիմումն իրականացվում է սխալների եւ թերացումների շտկման նպատակով, որոնք, հնարավոր է, տեղ են գտել մարմինների սկզբնական փորձաքննության ժամանակ, որն իրականացրել են ռուսաստանցի մասնագետները։




























