ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիփրասը քննարկել են ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ ԵՄ կողմից ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցները պահպանելու կարեւորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նաեւ քննարկել ենք հետախուզական տեղեկությունները փոխանակելու անհրաժեշտությունը, ինչը կօգնի կանխել ահաբեկչական հարձակումները»,- ասել է Օբաման։

Օբաման նաեւ նշել է, որ Հունաստանի իշխանությունները ավելացրել են պաշտպանության ծախսերը, ինչը ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են արել։