Փոլ Ռայանը վերընտրվել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում։ Հանրապետականները, որոնք մեծամասնություն են Կոնգրեսում, միաձայն աջակցել են Ռայանի թեկնածությունը փակ քվեարկության ընթացքում, հայտնում է AFP–ն։

Խոսնակի թեկնածության վերաբերյալ եւս մեկ ֆորմալ քվեարկություն էլ պետք է հունվարի 3-ին կայանա, երբ նորընտիր օրեսնդիրները կսկսեն իրենց աշխատանքները։ Հաշվի առնելով, որ հանրապետականները մեծամասնություն են կազմում Պալատում՝ կարելի է վստահաբար ասել, որ  Ռայանը կվերընտրվի։