ՄԱԿ-ում անհանգստացած են ԱՄՆ-ում ատելության հողի վրա հանցագործությունների մասին վերջին հաղորդագրություններով։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարխան Խակը։ Ամերիկյան մամուլը  գրում է ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո նման հանցագործությունների թվի աճի մասին։ Ֆարխան Խակը շեշտել է, որ ՄԱԿ-ը վճռականորեն դատապարտում է խտրականության ցանկացած դրսեւորում։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությունը վճռականորեն դատապարտում է խտրականության բոլոր ձեւերը»,- ասել է նա։

Խակը հայտնել է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել մանրակրկիտ հետաքննել ատելության հողի վրա հանցագործությունների մասին բոլոր տեղեկությունները ու դրանց հաստատման դեպքում, մեղավորներին պատասխանատվության կանչել։