Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Պորոշենկոյի մամուլի ծառայությունը։
Պորոշենկոն շնորհավորել է Թրամփին ու վստահեցրել, որ պատրաստ է ակտիվ համագործակցել նոր վարչակազմի հետ։
Պյոտր Պորոշենկոն նշել է ռուսական ագրեսիային հակազդելու հարցում Վաշինգթոնի վճռական աջակցությունը շարունակելու կարեւորությունը։
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում երկկողմանի հանդիպում անցկացնել։ Ուկրաինայի նախագահը Դոնալդ Թրամփին հրավիրել է Ուկրաինա այցելել, երբ վերջինը դրա համար հարմար ժամանակ կգտնի։




























