Այսօր մեր ուշադրության կենտրոնում հանքարդյունաբերության ոլորտն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, կենսունակ  հանքարդյունաբերության հարցերի շուրջ մեկօրյա բիզնես-համաժողովիօ ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Դեսպատանից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովը կազմակերպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության,  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ու ԷյչԷսԲիՍի բանկի հետ համատեղ:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Համաժողովի նպատակը կապերի ձեւավորումն էր Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջեւ, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը եւ օգնում բնապահպանական հարցերում: Համաժողովին մասնակցեցին 7 ամերիկյան առաջատար ընկերությունների եւ 35 հայկական հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովը միտված էր Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ առեւտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը՝ Հայաստանի հանքարդյունահանողներին ներկայացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, իսկ ամերիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնել տեխնոլոգիաների ասպարեզում իրենց նորագույն տեսականին:

«Հանքարդյունահանումը, եթե կատարվում է պատասխանատու ու թափանցիկ կերպով եւ միջազգային բնապահպանական ու սոցիալական ամենաբարձր նորմերին համահունչ, կարող է լինել հաջող եւ շահավետ   ներդրում Հայաստանի ժողովրդի համար: Կենսունակ հանքարդյունահանումը՝ նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների կիրառմամբ անվտանգ կլինի անքարդյունաբերության աշխատողների համար ու հնարավորություն կտա ապահովելու Հայաստանի բնության պահպանությունը», - ասաց դեսպան Միլսն իր բացման խոսքում: 

Մեկօրյա այս համաժողովի ընթացքում ամերիկյան ընկերությունները կարողացան պատկերացում կազմել ՀՀ կառավարության ու տեղի գործարարների նպատակների ու գերակայությունների մասին, ինչպես նաեւ ծանոթանալ բազմակողմ ֆինանսական հաստատությունների եւ բիզնես դաշտի հիմնական դերակատարների տեսակետներին:

«Այսօր մեր ուշադրության կենտրոնում հանքարդյունաբերության ոլորտն է, քանի որ ինչպես գիտեք, դա Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, որը զգալի մասնաբաժին ունի երկրի ՀՆԱ-ում եւ արտահանման մեջ: Այս ոլորտն իրական հնարավորություններ ունի Հայաստանի համար, իսկ այդ հնարավորությունները սոսկ թղթի վրա ամրագրված գաղափարներ չեն. կան հաջող անքարդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք արդեն գործում են եւ ձգտում ընդլայնել իրենց գործունեությունը: Մենք ուզում ենք, որ նրանք աճ ունենան եւ միաժամանակ պահպանվի երկրի բնական գեղեցկությունը, ներդրումներ կատարվեն այն համայնքներում, որտեղ արդյունահանում են իրականացնում, եւ ապահովվի աշխատուժի պաշտպանվածությունը», – ասաց դեսպան Միլսը:

Իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնելու համար Հայաստան ներկայացուցիչներ էին գործուղել 7 ամերիկյան կորպորացիաներ՝ Մոդյուլար մայնինգ սիսթեմզ, Ջեներալ էլեքթրիկ, Կատերպիլար/Զեպպելին, ԱյԲիԷմ, Հանիվել, Տեռա սորս գլոբալ եւ Դոու: Մեկօրյա համաժողովի ընթացքում եղան նաեւ զեկուցումներ ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի, ԷյչԷսԲիՍի բանկի, Լիդիան ինթերնեյշնլի եւ ՀՀ կառավարության պաշտոնյաների կողմից: