ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամից է միայն կարողացել զանգահարել Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քիին, հայտնում է Associated Press–ը։
Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայում վերջին երկրաշարժի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել էր 2 մարդ։ Պետությունների ղեկավարները քննարկել են համագործակցության, տնտեսության եւ առեւտրի հարցերը։
Ավելի վաղ Թրամփը չէր կարողացել զանգահարել Նոր Զելանդիայի վարչապետին, որն այդ պահին զբաղված էր եղել երկրաշարժի հետ կապված խնդիրներով։




























