ՄԱԿ-ի ապագա գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որը սկսում է իր պաշտոնավարումը 2017-ի հունվարի 1-ից, ակնկալվում է, որ նոյեմբերի 24-25-ը կայցելի Ռուսաստան ու կհանդիպի ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնել է "Ինտերֆաքսը»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով հնարավոր է, որ ՄԱԿ-ի ապագա գլխավոր քարտուղարը Ռուսաստանում հանդիպի նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։




























