Առնվազն ութ մարդ է զոհվել Իրաքում մահապարտ ահաբեկիչների հարձակման հետեւանքով, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Այն աթ Թամր բնակավայրում, որը Բաղդադից հարավ է գտնվում։ Հարձակմանը վեց մահապարտ ահաբեկիչ է մասնակցել։ Նրանցից մի քանիսը, ամենայն հավանականությամբ, ոչնչացվել են մինչեւ իրենց պայթեցնելը։ Չինովնիկների խոսքով հարձակման հետեւանքով նաեւ վեց մարդ է տուժել։
ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ հինգ մահապարտ է ոչնչացվել։ Վեցերորդ ահաբեկիչը կարողացել է պայթեցնել ինքն իրեն տներից մեկում։ Գործակալության փոխանցմամբ ՝ Իրաքի հարավում նման հարձակումները հազվադեպ են։




























