ԱՄՆ նախագահան ընտրությունների նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ անցյալ շաբաթվա մեծ մասն ուզում էր մի լավ գիրք վերցնել եւ երբեք տանից դուրս չգալ:

Նախագահական ընտրություններում պարտությունից հետո Քլինթոնն առաջին անգամ հանրային ելույթ է ունեցել երեխաների պաշտպանության հիմնադրամի միջոցառման ժամանակ: Միջոցառման ընթացքում 5 երիտասարդի պարգեւատրման արարողություն է կայացել, որոնք ողբերգություն են հաղթահարել եւ հրաշալի ուսանողներ դարձել:

Քլինթոնը նշել է, որ իր համար դյուրին չէր այդ միջոցառմանը մասնակցել, բայց ընդգծել է, որ 5 երիտասարդները, որոնք այսօր պատվում են, երբեք չեն հանձնվել՝ չնայած ստիպված են եղել բախվել բռնության եւ աղքատության: