Թուրքիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Մահմեդ Շեմշեկին ստում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19–ին, Ստամբուլում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ասել է Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը։

ԲՀԿ–ական պատգամավորի գրասենյակից տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Միքայել  Մելքումյանը նշել է, որ փոխվարչապետը իր խոսքում ստել է՝ ասելով, թե Թուրքիան ժողովրդավարական երկիր է եւ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում, քանի որ միայն այն փաստը, որ 1992 թվականից առ այսօր հայ-թուրքական սահմանը փակ է, ինչպես նաեւ այն, որ Թուրքիան իր քաղաքականությամբ ջուր է լցնում Ադրբեջանի հանցավոր իշխանությունների ջրաղացին, արդեն իսկ ապացուցում է, որ Թուրքիան կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից:

Ի պատասխան՝ Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ իրենք հատուկ վերաբերմունք ունեն Ադրբեջանի նկատմամբ»։