Իսրայելի կենտրոնում ավտովթարի ժամանակ ավելի քան 60 մարդ է տուժել, հայտնել են ոստիկաններն ու բժիշկները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին» ։

Առավոտյան ծանրաբեռնված ժամերին կորցնելով կառավարումը Խոլոն քաղաքի մոտ բանուկ խաչմերուկում՝ ուղեւորատար ավտոբուսը բախվել է մեկ այլ ավտոբուսի ու եւս մի քանի մեքենաներ վնասել։

«Բժիշկները 61 տուժածների բուժօգնություն են ցուցաբերել։ Մի 28 տարեկան կնոջ վիճակը միջին ծանրության է, մնացածը թեթեւ վնասվածքներ են ստացել»,- ասվում է շտապ օգնության ծառայության հաղորդագրության մեջ։

Ոստիկաններն ասում են, որ փորձում են արագ վերականգնել երթեւեկությունն այդ հատվածում ու հասկանալ վթարի պատճառները։