Եգիպտոսի Վճռաբեկ դատարանն ընդունել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի փաստաբանների բողոքը «Մուսուլման եղբայրներ» միջազգային կազմակերպության եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օգտին լրտեսության  գործով եւ չեղյալ է հայտարարել նախկինում ընդունած դատավճիռները՝ պահանջելով գործով նոր դատավարություն նշանակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Մասնավորապես, չեղարկվել է Մուրսիի ցմահ ազատազրկումը եւ «Մուսուլման եղբայրների» աեգիպտացի առաջնորդներից մեկի՝ Հեյնաթ աշ Շաթերի մահապատիժը։