Կառուցվող «Բարգուզին» ռազմական երկաթուղային հրթիռային համալիրի համար նախատեսված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արագընթաց փորձարկումները հաջող են անցել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Արագընթաց առաջին փորձարկումները տեղի են ունեցել երկու շաբաթ առաջ՝ Պլեսեցկի տիեզերակայանում: Դրանք լիովին հաջող են համարվել, որը ճանապարհ է հարթում թռիչքա-նախագծային փորձարկումների մեկնարկի համար»,- նշել է նա: Գործակալության աղբյուրի խոսքով՝ այդ փորձարկումները կսկսվեն 2017 թվականին:
2015 թվականին նախագծված «Բարգուզին» երկաթուղային հրթիռային համալիրը պետք է ներկայացվի 2017 թվականի սկզբին:




























