Ադրբեջանում հանցագործը դաժան հաշվեհարդար է տեսել տարեց ամուսինների հետ:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ իրենց տանը հայտնաբերել են Այդին Ալլահվերդիեւի (ծնվ. 1939թ.) եւ նրա կնոջ՝ Ազադիի (1941թ.) մարմինները:

Նախապես ենթադրվում էր, որ ամուսինները սննդային թունավորումից են մահացել: Սակայն հետաքննությունը պարզել է, որ նրանց մարմնի վրա բռնության հետքեր կան:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տարեց ամուսիններին սպանել են գլխին հարվածներ հասցնելով: