Նախօրեին Երեւանում գործող  աշխատանքի տեղավորման  գործակալություններից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ  այցելու կնոջ եւ աշխատակցուհիների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ձեռնամարտի։ Մասնակիցներից մեկն էլ տնօրենն է եղել։

Աշխատանքի համար դիմած քաղաքացին գլխի հատվածում  վնասվածքով դիմել է իրավապահներին։ Թե իրականում ինչն է եղել վեճի պատճառը, հայտնի կլինի հետաքննությունից հետո։ Նշված դեպքով հետաքննություն է կատարվում։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Արամի փողոցում։