Ռուսական լրատվամիջոցներին հակազդելու մասին Եվրախորհրդարանի բանաձեւը Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղեկատվական հանցագործություն է անվանել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ահաբեկչության, արմատականության, ազգայնականության, այլատյացության նման իրական սպառնալիքների առկայության պայմաններում միջազգային համայնքի հայացքը այլ կողմ շեղելը հանցագործություն է»,- ասել է նա։ Զախարովան հավելել է, որ արեւմտյան քաղաքական գործիչները հանցագործություն են իրականացնում, քանի որ հնարավորություն չեն տալիս մարդկանց վերլուծել ու մտածել՝ տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների հիման վրա։ «Այս գարշելի թղթի կտորը, որի համար 200 մարդ ամաչել է «կողմ» կամ «դեմ» քվեարկել, եւ պարզապես ձեռնպահ է մնացել՝ չցանկանալով ներգրավվել այդ գործընթացի մեջ, այդ թղթի կտորը տեղեկատվական հանցագործության վկայություն է»,- ասել է նա։