Նոյեմբերի 23-ին, ժամը 13-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 80-ամյա Աշոտ Օ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունը: