Թուրքիայի ԿԲ-ն երեք տարում առաջին անգամ բարձրացրել է առանցքային տոկոսադրույքները, հայտնում է Reuters–ը։
Հայտնի է դարձել, որ բարձրացումը տեղի է ունեցել դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով լիրայի փոխարժեքի անկման, նաեւ պետությունում տիրող անկայունության ֆոնին։
Թուրքիայի ԿԲ-ն 7․5 տոկոսից 8 տոկոս է բարձրացրել վերաֆինանսավորման դրույքը, իսկ մեկօրյա տոկոսադրույքը բարձրացել է 8․25-ից մինչեւ 8․5 տոկոս։
Վերջին անգամ Թուրքիան տոկոսադրույքը բարձրացրել էր 2014-ի հունվարին։




























