«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ  այսօր` նոյեմբերի 23–ին կիրառվել է կարգապահական տույժ  եւ  նրան 5 օրով տեղափոխել են պատժախուց: Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել Արարատ Խանդոյանը:

«Պատժախուցը գտնվում է նկուղային հարկում, ցուրտ ու խոնավ եւ պատուհանի ապակին կոտրված է, ցուրտը ներթափանցում է խուց»։

Արարատ Խանդոյանը գրել է, որ  այդ պատժախուց տանելով հաշվի չեն առել իր առողջական վատ վիճակը: Նշենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ նա ձեռք բերել մի շարք հիվանդություններ: