Բաղդադից հարավ գտնվող Խիլա քաղաքի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել են ավելի քան 80 շիա ուխտավորներ:

Reuters-ը հայտնում է, որ մահապարտ ահաբեկիչը բեռնատարով պայթել է կայանին կից, որտեղ գտնվել են ուխտավորներով մի քանի ավտոբուսներ: Պայթյունի հետեւանքով ավտոբուսները հրկիզվել են: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: