Չինաստանի արեւելքում՝ Ցզյանսի նահանգում, ձերբակալել են 13 մարդու, որոնց մեղադրում են ավելի քան 70 մարդու կյանք խլած վթարի համար, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Նշենք, որ նոյեմբերի 24–ին Իչուն քաղաքում փլուզվել էր կառուցվող էլեկտրակայանի սառեցնող աշտարակի մի մասը։ Զոհվել էր 74 մարդ, եւս 2–ը ծանր վնասվածքներ էին ստացել։




























