Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը նոր պետ ունի:

Կոմիտեի կայքից տեղեկանում ենք, որ նոր պետ է նշանակվել Մարատ Դուրյանը, որը նախկինում աշխատել է Քննչական կոմիտեում: Նա փոխարինում է Էդիկ Սարիկյանին:

Նշենք, որ Կոմիտեում կադրային փոփոխությունները սկսվել են Վարդան Հարությունյանի նշանակումից հետո: