Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը կարծիք է հայտնել, որ մոտակա 2 տարում կիրականացվի Դոնբասն Ուկրաինային վերադարձնելու գործողությունը, ասված է ՆԳՆ կայքում։
Այս մասին նա ասել է Ազգային գվարդիայի ռազմական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, որին ներկա էր Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը։
«Ես վստահ եմ, որ մոտակա 2 տարում մենք կապաշրջափակենք Դոնբասը։ Եվ դրանում կարեւոր դեր է խաղում Ազգային գվարդիան։ Այն ամենն, ինչ մենք անում ենք, ուղղված է այդ գործընթացին պատրաստ լինելուն։ Այդ պատճառով ռազմականացված բաղադրիչը պետք է պատրաստ լինի ավելի լավ, իրավապահ տարրը՝ նույնպես»,– ասել է նա։
Տուրչինովը նշել է, որ Ազգային գվարդիան իրեն ցույց է տվել որպես պրոֆեսիոնալ գործող ունիվերսալ զորք։




























