Գերմանացիների գրեթե երկու երրորդն աջակցում է որպես Գերմանիայի դաշնային կանցլեր չորրորդ ժամկետով Անգելա Մերկելի թեկնածության առաջադրմանը: Այս մասին են վկայում ZDF-ի իրականացրած հարցման արդյունքները:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 64 տոկոսն այդ որոշմանն աջակցում է, մինչդեռ 33 տոկոսը հակառակ տեսակետի կողմնակից է:
Հարցումը, որին 1300 մարդ է մասնակցել, պատասխանողների պատահական ընտրությամբ անցկացվել է նոյեմբերի 22-ից մինչեւ 24-ը:




























