Հնդկաստանում Արբաին մուսուլմանական տոնի ժամանակ փլվել է տներից մեկի պատշգամբը, որի վրա շատ բազմաթիվ հանդիսատեսներ էին կանգնած։ Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է Ruptly–ում։

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Բայրամնագար գյուղում, զոհվել է երեք մարդ, 24-ն էլ վնասվածքներ ստացել։ Նրանցից չորսը ծանր վիճակում են։