Լիտվայի Սեյմում ստեղծվել է Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խումբ։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Նրա խոսքով խմբում ընդգրկված է պատգամավորների աննախադեպ մեծ քանակություն՝ 47։ Հայաստանի հետ խորհրդարանական խումբը Լիտվայի Սեյմում մեծությամբ երրորդն է։




























