Եվրամիությունն ու Թուրքիան պետք է կատարեն փոխադարձ պարտականությունները, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։
Նոյեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան փախստականների համար կբացի ԵՄ-ի հետ իր սահմանները, եթե ԵՄ-ն շարունակի Անկարայի հանդեպ անբարյացակամ քաղաքականությունը։
«Ես կարծում եմ, որ միգրանտների հարցով Թուրքիայի հետ համաձայնագիրը երկու կողմերի շահերից է բխում։ Հենց այս պատճառով էլ մենք, եվրոպացիներս, պետք է կատարենք մեր պարտավորությունները ու Թուրքիան էլ պետք է նույնը անի»,- հայտնել է Մերկելը։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ ինքը այլընտրանքային ծրագիր չունի, եթե Անակարայի հետ համաձայնագիրը խզվի։
Եվրախոհրդարանը նոյեմբերի 24-ի լիագումար նիստի ժամանակ Ստրասբուրգում հաստատել է այն բանաձեւը, որը կոչ է անում դադարեցնել Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները ՝ Թուրքիայի իշխանությունների գործողությունների համատեքստում։ Բանաձեւն առաջացրել էր Անկարային կոշտ արձագանքը։




























