ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հանգել է այն եզրակացության, որ «չնայած նախագահական ընտրությունները տապալելու Ռուսաստանի փորձերին», դրանց արդյունքները վստահաբար փոխանցում են Ամերիկայի ժողովրդի կամքը: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով վարչակազմի հայտարարությունը:
ԱՄՆ իշխանությունները ոչ մի անգամ չեն ներկայացրել նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով Ռուսաստանի մասնակցության եւ հաքերային հարձակումների իրենց մեղադրանքները հաստատող ապացույցներ: Այս կապակցությանբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հրապարակված տվյալներում Ռուսաստանի շահերին առնչվող ոչ մի բան չկա, հիսթերիա է ծավալվում՝ դրանց բովանդակությունից ուշադրությունը շեղելու համար:
Ընտրություններում պարտված դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը նախընտրական արշավի ընթացքում Ռուսաստանին բազմիցս է քննադատել՝ իր մրցակից Դոնալդ Թրամփին անվանելով ՌԴ ղեկավարության խամաճիկ, եւ Մոսկվային մեղադրել է ամերիկյան սերվերների վրա հաքերային հարձակումներին մասնակցելու մեջ: Թրամփը, որը հանդես է գալիս ՌԴ հետ հարաբերությունները լավացնելու օգտին, հայտարարել է, որ Քլինթոնը Վլադիմիր Պուտինին չի սիրում, քանի որ նա ճիշտ է գործել եւ ավելի պրագմատիկ է, քան Քլինթոնը:




























