Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս ունի, որ մոտ 60 հազար միգրանտ ու փախստական այս տարվա ընթացքում կամավոր կլքի Գերմանիան, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։
Ընդհանուր առմամբ մոտ 100 հազար միգրանտ կլքի երկիրը։ Ընդ որում նրանց մեկ երրորդին կարտաքսեն Գերմանիայից, իսկ մոտ 60 հազարը համավոր կվերադառնա հայրենիք՝ վերադարձի ծրագրի շրջանակում։
Եվրոպայում հիմա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն միգրացիոն ճգնաժամն է, որի պատճառն առաջին հերթին մի շարք զինված հակամարտություններն ու տնտեսական խնդիրներն են ՄԵրձավոր արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներում։ ԵՄ Frontex սահմանապահ գործակալության տեղեկությունով, 2015-ին ԵՄ է ժամանել 1․8 մլն միգրանտ։ Գերմանիայի ՆԳՆ տվյալներով, 2015-ին Գերմանիա է ժամանել ավելի քան մեկ միլիոն փախստական։




























