Այն բրիտանացիները, որոնք ուզում են ապրել ո ւ աշխատել ԵՄ-ում Brexit–ից հետո, կկարողանան գնել ԵՄ քաղաքացիությունը, հայտնում է The Times–ը։
Նշում են, որ այս նախաձեռնությունը մշակում է Եվրախորհրդարանը։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կկարողանան տարեկան որոշակի գումար մուծելով պահպանել ԵՄ-ին անդամակցության առավելություններից շատերը։
Այս մտահղացմանը կողմ է արտահայտվել Բելգիայի վարչապետ ու Brexit–ի հարցերով Եվրախորհրդարանում բանակցող Գի Վերխոֆստադտը։
Պարբերականը հայտնում է, որ Եվրախորհրդարանը այս առաջարկի շուրջ կքվեարկի մինչեւ 2017-ի վերջը, որից հետո այն պետք է հաստատեն ԵՄ անդամ երկրները։




























