Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի զարմիկների գործով ԱՄՆ-ում կայացված դատավճիռն անվանել է հարձակում հարավամերիկյան երկրի առաջին տիկնոջ վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ֆլորեսի զարմիկները՝ Ֆրանկի Ֆրանսիսկո Ֆլորես դե Ֆրեյտասն ու Էֆրաին ԱՆտոնիո Կամպո Ֆլորեսը նոյեմբերի 18-ին Նյու Յորքում Մանհեթենի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել թմրաթրաֆիկի մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015-ի հոկտեմբերից դավադրության մեջ են եղել ուրիշ հանցագործների հետ՝ կոկաինի ներկրումն արգելող ԱՄՆ օրենքները խախտելու նպատակով, նրանց սպառնում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում, դատավճիռը կհայտարարվի մարտի 7-ին։
«Կարծո՞ւմ եք դա պատահականություն է, որ իմպերիալիզմը ստեղծել է պատրվակ, որի նպատակն է առաջին տիկնոջ, նախագահի կնոջ վրա հարձակումը, դուք դա պատահակա՞ն եք համարում»,- մեջբերում է Noticias Venezuela պորտալը Մադուրոյին։
Նրա խոսքով ընդհանուր առմամբ խոսքն ամերիկյան քաղաքականության մասին է, որն ուղղված է «փողոցներում տնտեսական պատերազմի դեմ» պայքարող վենեսուելցի կանանց դեմ։
2015-ի նոյեմբերին Ֆլորեսի զարմիկներին ձերբակալել էր Հաիթիի ոստիկանությունը։ Wall Street Journal թերթը, վկայակոչելով աղբյուրները, հայտնել է, որ Մադուրոյի ազգականներին կալանավորել են՝ ԱՄՆ 800 կգ կոկաին ուղարկելու նպատակով դավադրության մեջ մեղադրանքով։




























