Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ցավակցել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյին ու Կուբայի ժողովրդին Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ։
Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով 22։29-ին 90 տարեկանում, այս մասին հայտնել է նրա եղբայրը, Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն պետական հեռուստատեսության եթերում։
«Ես հենց նոր խոսեցի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ, նրան ու Կուբայի ամբողջ ժողովրդին հայտնեցի իմ աջակցությունն ու համերաշխություն մաղթեցի Ֆիդել Կաստրոյի մահվանից հետո։ Մենք բոլորս, ամբողջ աշխարհի հեղափոխականներս, պետք է պահպանենք նրա ժառանգությունը ու շարունակենք նրա գործը»,- գրել է Մադուրոն իր Twitter էջում։




























