Մարդկանց բազմությունը՝ ձեռքներին Կուբայի դրոշներ բռնած, Մայամիի փողոցներ է դուրս եկել՝ արտահայտելու իր հրճվանքը՝ կապված Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի վախճանի հետ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Fusion-ի լրագրողն «Թվիթերի» իր էջում հոլովակ է հրապարակել, որում պատկերված են կարգախոսներ վանկարկող եւ միմյանց ողջունող մարդիկ:
Նրանցից շատերը թմբկահարում են հատուկ տանից բերած կաթսաների եւ տապակների վրա՝ արտահայտելով իրենց ուրախությունը:




























