Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառվում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, Neue Osnabrücker Zeitung թերթին տված հարցազրույցում նշել է Եվրախորհրդարանի քրիստոնեադեմոկրատների խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը:

«Թուրքիայի համար ԵՄ անդամակցություն չի լինելու»,-ասել է գերմանացի քաղաքական գործիչը՝ հավելելով, որ «առավել խելամիտ» կլինի, եթե անկարայի հետ առանձին համագործակցության համաձայնագիր կնքվի տնտեսության, մշակույթի եւ ուսանողների փոխանակման ոլորտներում:

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում լիագումար նստաշրջանում հավանություն է տվել բանաձեւին, որը կոչ է անում սառեցնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները: Սա առաջ էր բերել թուրքական իշխանությունների բուռն արձագանքը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը նշել էր, որ իր երկրի համար այդ փաստաթուղթը ոչ մի իրավական ուժ չունի: