Նոյեմբերի 25-ին, ժամը 19-ին, Լենինգրադյան փողոցի թիվ 31/5 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Ջորջ Ն.-ին եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունը: